Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Նոր կուսակցություն Վրաստանի խորհրդարանում

Նոր կուսակցություն Վրաստանի խորհրդարանում
06.11.2015 | 10:44

Վրաստանի խորհրդարանի պատգամավորների մի խումբը, որն ավելի վաղ դուրս էր եկել Միխեիլ Սաակաշվիլու «Միասնական ազգային շարժում» կուսակցությունից, նոր կուսակցություն է հիմնել, որը կոչվում է «Նոր քաղաքական կենտրոն՝ Գիրչի»։ Գիրչի թարգմանաբար նշանակում է կոն։ «Կոներ կան ամենուր՝ և գյուղերում, և քաղաքներում։ Դա նորացման խորհրդանիշն է։ Կոնը շատ ճյուղավորումներ ունի, բայց միասնական է»,- ասել է կուսակցության հիմնադիրներից Գոգա Խաչիձեն։
Կուսակցությունը մտադիր է մասնակցել 2016-ի խորհրդարանական ընտրություններին։

Դիտվել է՝ 1252

Մեկնաբանություններ